Ֆրանսիայի դեսպան. Վրաստանի հարցը կմնա Եվրամիության օրակարգում՝ դադարեցնելու ընթացիկ իրադարձությունները, դրանից է կախված Վրաստանի եվրոպական ապագան
Ֆրանսիայի դեսպան. Վրաստանի հարցը կմնա Եվրամիության օրակարգում՝ դադարեցնելու ընթացիկ իրադարձությունները, դրանից է կախված Վրաստանի եվրոպական ապագան

Վրաստանի հարցը կմնա Եվրամիության օրակարգում՝ կասեցնելու ընթացիկ իրադարձությունները, քանի որ դրանից է կախված Վրաստանի եվրոպական ապագան,- ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Ղասրին։

 

Նրա խոսքով, երեկ Եվրամիության արտաքին գործերի նախարարները կարևոր քննարկում են ունեցել Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

 

«Մենք հունիսի 27-ին կշարունակենք քննարկումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Ֆրանսիան, ինչպես ԵՄ բոլոր անդամները, մտահոգված է երկրում տիրող իրավիճակով։ Բազմաթիվ զարգացումներ Վրաստանին հեռացնում են ԵՄ ուղուց։ Վրաստանի հարցը կմնա Եվրամիության օրակարգում՝ կասեցնելու ընթացիկ իրադարձությունները, քանի որ դրանից է կախված Վրաստանի եվրոպական ապագան»,- ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը։