Ֆրանսիայի դատարանը ցմահ բանտարկություն է սահմանել իսլամիստին, որը 2015 թվականին արագընթաց գնացքում կրակ էր բացել
Ֆրանսիայի դատարանը ցմահ բանտարկություն է սահմանել իսլամիստին, որը 2015 թվականի օգոստոսին գերարագ գնացքում կրակ էր բացել:
Դատարանը մարոկացի Այուբ Էլ Խազանին մեղավոր է ճանաչել ահաբեկչության մոտիվով սպանության փորձ կատարելու մեջ:
Հրազենով զինված Էլ Խազանին հարձակվել է Thalys երկաթուղային ընկերության գնացքի վրա, որը Բելգիայից Ֆրանսիա էր ուղևորվում: Սակայն նրան զինաթափել են գնացքի ուղևորները: Ուղևորների թվում երեք ամերիկացիներ էին, որոնցից երկուսը գործող զինվորականներ էին: Հարձակման արդյունքում զոհեր չկան:
Տեղեկանքի համար, 2015 թվականի օգոստոսի 21-ին գնացքում տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա ամերիկացի դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը նկարահանեց ֆիլմ: