Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան Թրամփի վարչակազմին բացատրել է այն հարցերը, որոնք չեն կարող լինել Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների առարկա

15:21, 22.04.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի խոսքով՝ Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմին տեղեկացվել է այն հարցերի մասին, որոնք չեն կարող լինել զիջումների առարկա Ուկրաինայում պատերազմի ավարտի համար։

«Մեր նպատակն է պաշտպանել ֆրանսիական շահերը և եվրոպական անվտանգությունը։ Ահա թե ինչու, երբ ԱՄՆ-ն որոշի հանդես գալ որպես միջնորդ, մենք ուզում ենք, որ նրանք իմանան, թե որտեղ են մեր կարմիր գծերը», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նա չի մանրամասնել, թե որոնք է համարում Ուկրաինայի համար «կարմիր գծերը»։

Բարոուն նաև կարծում է, որ Պուտինի կողմից նախաձեռնված «Զատկական զինադադարը» մարքեթինգային գործողություն էր, որի նպատակն էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը շահելը։

«Զատկական զինադադարը, որը Պուտինը հայտարարեց որոշ չափով անսպասելիորեն, մարքեթինգային գործողություն էր, որը նպատակ ուներ կանխել Թրամփի անզուսպությունն ու զայրույթը», – ասել է Բարոուն։

Նմանատիպ