Ֆրանսիայի արտգործնախարար. Փարիզն ակնկալում է, որ Պեկինը հստակ ուղերձ կուղարկի գործընկեր Մոսկվային ուկրաինական պատերազմի հարցում
Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով, Փարիզն ակնկալում է, որ Պեկինը հստակ ուղերձ կհղի իր գործընկեր Մոսկվային ուկրաինական պատերազմի հարցում։ Այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկինում իր չինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Նա նաև մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու կապակցությամբ։
«Ես կցանկանայի հայտնել Ֆրանսիայի անհանգստությունը Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռներ Ռուսաստանին փոխանցելու և Իրանի հասցեին նմանատիպ մեղադրանքների առնչությամբ։ Սա նշանակում է հակամարտության լուրջ սրացում։ Վտանգված է Ուկրաինայի ամբողջական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչպես արդեն ասացի, վտանգված է նաև միջազգային կարգի կայունությունը»,- ասել է Սեժուրնը։