Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար Ստեֆան Սեժուրնեն ժամանել է Կիև, հայտնում են լրատվամիջոցները։
Սպասվում է, որ այսօր Ստեֆան Սեժուրնեն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Սակայն, ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության, Սեժուրնեն եկել է Ուկրաինա՝ շարունակելու Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև վերահաստատելու Ֆրանսիայի հավատարմությունը դաշնակիցների և քաղաքացիական անձանց հանդեպ:
«Ուկրաինան գրեթե երկու տարի պաշտպանում է իր ինքնիշխանությունը և ապահովում Եվրոպայի անվտանգությունը։ Ֆրանսիական օգնությունը երկարաժամկետ է: Սա այն է, ինչ ես ասել եմ Կիև իմ առաջին այցի ժամանակ»,- գրել է Սեժուրնեն սոցցանցում։