Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն. Գրենլանդիան պատկանում է Գրենլանդիայի և Դանիայի ժողովուրդներին, նրանց որոշելիքն է, թե ինչ են ուզում, սահմանները չեն կարող փոխվել ուժով
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրը TF1 հեռուստաընկերությանը հայտարարել է, որ սահմանները չեն կարող փոխվել ուժով, և որ դա պետք է որոշեն գրենլանդացիներն ու դանիացիները։
«Մենք համերաշխություն ենք հայտնում Դանիային։ Գրենլանդիան պատկանում է Գրենլանդիայի և Դանիայի ժողովուրդներին։ Նրանց որոշելիքն է, թե ինչ են ուզում։ Սահմանները չեն կարող փոխվել ուժով», – ասել է Պասկալ Կոնֆավրը։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է իր ազգային անվտանգության համար։ Վերջերս Լատվիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդները կրկին իրենց աջակցությունն են հայտնել Դանիային։