Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորում է Վրաստանին` ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի կապակցությամբ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորում է Վրաստանին` ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան շնորհավորում է Վրաստանին՝ Եվրոպական խորհրդի կողմից ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ հարգելի Իլիա Դարչիաշվիլիին և Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի համար ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ»,- գրել է Կոլոնան սոցցանցում։