Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 26-ին ժամանելու է Վրաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 26-ին ժամանելու է Վրաստան

Մայիսի 26-ին Վրաստան է ժամանելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Առաջին ալիքի տեղեկությամբ, Յան-Իվ Լե Դրիանը մասնակցում է Վրաստանի անկախության վերականգնման 100-ամյակի հետ կապված Ազատության հրապարակում նախատեսված միջոցառումներին:

Յան-Իվ Լե Դրիանը Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն է դարձել 2017 թվականի մայիսին և սա նրա առաջին այցն է Վրաստան:

Անկախության օրը Վրաստան է ժամանելու շուրջ 20 երկրի պատվիրակ: