Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ժամանել է Կիև

12:49, 21.07.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ժամանել է Կիև։

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանատան հայտարարության համաձայն՝ Բարոն այսօր առավոտյան ժամանել է Կիև և իր այցը սկսել է գիշերը իրականացված ռուսական հարձակումների վայրերի զննմամբ։

«Ժան-Նոել Բարոն, որը Կիև է ժամանել որպես դեսպանների համաժողովի պատվավոր հյուր, իր այցը սկսել է ռմբակոծության վայրից։ Ուկրաինան պետք է ամրապնդի իր օդային պաշտպանությունը», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Ժան-Նոել Բարոն այսօր կմասնակցի Ուկրաինայի դեսպանների հանդիպմանը։

Նմանատիպ