Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. Եվս մեկ անգամ իմ վրացի գործընկերոջը հաստատեցի իմ աջակցությունը եվրոպական ճանապարհին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. Եվս մեկ անգամ իմ վրացի գործընկերոջը հաստատեցի իմ աջակցությունը եվրոպական ճանապարհին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ստեֆան Սեժուրնեսի հետ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդիպման մասին X սոցիալական ցանցում գրում է.

«Ես եւս մեկ անգամ հաստատեցի իմ վրացի գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին, Ֆրանսիայի աջակցությունը եվրոպական ճանապարհին։ Մենք քննարկել ենք նաև երկու երկրների միջև առկա ռազմավարական հարաբերությունները»,- ասել է Ստեֆան Սեժուրնեն։