Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. Արևմուտքը չպետք է կրկնի 1938 թվականին թույլ տված սխալները
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնասում է, որ Արևմուտքը չպետք է կրկնի 1938 թվականին թույլ տված սխալները։
«Մենք չպետք է թույլ տանք, որ կրկնվեն այն իրադարձությունները, որոնք ծավալվեցին 1938 թվականի սեպտեմբերին, երբ Չեխոսլովակիան զիջվեց «անցավոր խաղաղության համար»։ Մեր նպատակն է, որ Ռուսաստանը պարտվի, որպեսզի մենք չպատերազմենք նրա հետ, և այս շրջանակներում ոչ մի քայլ չի կարելի բացառել»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը, ով բացատրել է նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ տեղին չէ սրման մեջ մեղադրել Արևմուտքին։
«Այժմ էսկալացիան խթանողը Ռուսաստանն է։ Ռուսները հարձակվում են Ուկրաինայի վրա. Հենց Ռուսաստանն է սպառնում Եվրոպայի անվտանգությանը»,- ասել է նա։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եվրոպացիները պետք է հասկանան պատերազմում Ռուսաստանի հաղթանակի հետեւանքները։ Նրա խոսքով, այս դեպքում միլիոնավոր ուկրաինացիներ կգան Եվրոպա, իսկ հացահատիկի արտահանման առաջատարը կլինի Ռուսաստանը։