Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են մի ֆրանսիացու, ով կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։ «Ողջույն ՆԳՆ գործակալներին, ովքեր ձերբակալել են ծայրահեղ աջակողմյան մի անդամի, ով կասկածվում է Օլիմպիական խաղերի ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ: Մենք շարունակելու ենք մշտական պայքարը ֆրանսիացիների անվտանգության համար», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։