Ֆրանսիայի ԱԳ նախարար. Հյուսիսային Կորեայի բանակի ներգրավումն ուկրաինական պատերազմին հօգուտ Ռուսաստանի, պատերազմի լուրջ սրացում է
Ֆրանսիայի ԱԳ նախարար. Հյուսիսային Կորեայի բանակի ներգրավումն ուկրաինական պատերազմին հօգուտ Ռուսաստանի, պատերազմի լուրջ սրացում է

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ հյուսիսկորեական կանոնավոր բանակի ներգրավումն ուկրաինական պատերազմին հօգուտ Ռուսաստանի, պատերազմի լուրջ սրացում է։

Այս մասին Ժան Նոել Բարոն հայտարարել է Կիևում ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշանակումից հետո առաջին այցով ժամանել է Ուկրաինա։ Նա վաղը կժամանի երկրի արևելք, որտեղ Ֆրանսիան նախատեսում է երկու նոր պաշտպանության կենտրոն բացել պատերազմից տուժած երեխաների համար։

Բարոտի խոսքով, Հյուսիսային Կորեայի կողմից հօգուտ Ռուսաստանի պատերազմին զինվորականներ ուղարկելը խթան կհանդիսանա հակամարտությունն ավելի սուր փուլ տեղափոխելու համար։

«Սա լուրջ մղում կլինի հակամարտությունը նոր մակարդակի, ավելի սուր մակարդակ տեղափոխելու համար»,- ասել է Բարոն։

Մյուս կողմից Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից այս քայլին դիմելը նշանակում է պատերազմի սրացում եւ պատերազմի սահմանների ընդլայնում։

Բացի այդ, Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ Փարիզը բաց է Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու անհապաղ հրավերի համար, թեև այդ հարցի շուրջ բանակցությունները դաշնակիցների հետ կշարունակվեն։