Ֆրանսիայի իշխանությունները խստացնում են ներգաղթի կարգը: Լրատվությունն այս մասին տարածում է «ռոյտեր» լրատվական գործակալությունը:
Ֆրանսիայի վարչապետ, Էդուարդո Ֆիլիպի կողմից հանրայնացված ծրագրի համաձայն, իշխանությունները ծրագրում են ապամոնտաժել ներգաղթյալների մի քանի վրանների քաղաքները, ինչպես նաև նախատեսում են քվոտաներ երկրում ներգաղթյալների օրինական աշխատանքի համար:
Նոր օրենքի համաձայն, Ֆրանսիա նոր մուտք գործած ապաստան փնտրողները չեն կարողանա օգտվել առողջապահական ծառայություններից, բացառությամբ շտապ բժշկական դեպքերից:
«France Press» գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը արդեն դուրս է բերել ներգաղթյալներին Փարիզի Պորտ-Դե-Լա-Շապել ճամբարից: