Ֆրանսիան մեծացնում է բանակի ծախսերը
Ֆրանսիան մեծացնում է բանակի ծախսերը

Փետրվարի 8-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին ներկայացրել է օրինագիծ՝ պաշտպանական կարիքների ֆինանսավորումը մեծացնելու վերաբերյալ։ Մասնավորապես, 2019-25 թթ պետք է հատկացվի ընդհանուր 295 մլրդ եվրո։ Այսպիսով՝ Ֆրանսիայի նախագահը չեղարկել է բանակի ծախսերի տասնամյա կրճատումը, փոխանցում է Financial Times-ը։

Նախատեսվում է, որ մինչ 2022 թվականը պաշտպանական կարիքների համար ամենամյա ծախսերը պետք է ներկայիս 34.2 մլրդ եվրոյից աճեն 1.7 մլրդ եվրոյով։ Այդ թվականին Մակրոնի նախագահական ժամկետը կավարտվի։ Դրանից հետո բյուջեից ծրագրվում է տարեկան հատկացնել 3 մլրդ եվրոյով ավելի։ Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է ռազմական ոլորտի ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 2 տոկոսի մակարդակին։ Անցած տարի ցուցանիշը կազմել է 1.7 տոկոս։

Այդ քայլերը պայմանավորված են Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության աճով, երկրում և արտերկրում իսլամիստական խմբերի դեմ ֆրանսիացի զինվորականների պայքարով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմամբ։