Ֆրանսիան մեկ միլիոն եվրոյով տուգանել է ռուսական «ստվերային նավատորմի» «Տագոր» տանկերին
Ֆրանսիան ռուսական նավթի հետ կապված «ստվերային նավատորմի» «Տագոր» տանկերին տուգանել է մեկ միլիոն եվրոյով։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։
Ֆրանսիայի արդարադատության նախարարության հայտարարության համաձայն՝ տուգանքի վճարումից հետո «Տագոր» տանկերն ազատ է և այժմ լքում է Ֆրանսիայի տարածքային ջրերը։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Ռուսաստանն իր նավթի և գազի փոխադրման համար օգտագործում է հին նավեր, որոնք հայտնի են որպես «ստվերային նավատորմ»։ Նշված նավերի անունները հաճախ փոխվում են, և բացի այդ, դրանք նավարկում են այլ երկրների դրոշների ներքո՝ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու համար։