Ֆրանսիան հետախուզման մեջ է ներառել «Թելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի եղբորը։
Ֆրանսիան հետախուզման մեջ է ներառել Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի եղբորը։ Այս մասին տեղեկություն է տարածում «Պոլիտիկո»-ն։
Նիկոլայ Դուրովի նկատմամբ կալանքի օրդեր է տրվել մարտին։ Բացառապես «Պոլիտիկո»-ի կողմից տեսած փաստաթուղթը ցույց է տալիս, որ Telegram-ի վերաբերյալ գաղտնի հետաքննությունը սկսվել է շատ ավելի վաղ և ավելի ծավալուն է, քան նախկինում հայտնի էր:
Խոսակցությունը վերաբերում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների փաստերով հետաքննության հետ համագործակցությունից «Թելեգրամ»-ի հրաժարմանը։ Մասնավորապես, հետաքննությունը դատարանի միջոցով պահանջել է պարզել «Թելեգրամ»-ի օգտատիրոջ ինքնությունը, ինչը տեղի չի ունեցել, որից հետո Ֆրանսիան Դուրովների ձերբակալման օրդեր է տվել։
Տեղեկացնենք, որ օգոստոսի 24-ին Ֆրանսիայի օդանավակայանում կալանավորված Պավել Դուրովի 96-ժամյա նախնական կալանքի ժամկետը լրանում է այսօր, որից հետո ֆրանսիացի իրավապահները պետք է նրան ազատ արձակեն, կամ պետք է ներկայացնեն դատարան, որտեղ դատավորը կորոշի նրա հետագա ճակատագիրը.