Ֆրանսիան ևս 48 ժամով երկարացրել է Թելեգրամ ալիքի հիմնադիր Պավել Դուրովի նախնական կալանքը
Ֆրանսիական դատարանը ևս 48 ժամով երկարացրել է Թելեգրամ սոցիալական հարթակի հիմնադիր Պավել Դուրովի խափանման միջոցը։
Պավել Դուրովին օգոստոսի 24-ին բերման են ենթարկել Ֆրանսիայի Լե Բուրժե օդանավակայանից և տարել բաժին՝ հարցաքննության, որտեղ օրենքով սահմանված առավելագույն ուշացման ժամանակը 96 ժամ է։ Այս ժամկետի ավարտից հետո նրան պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի։
Թելեգրամը պնդում է, որ Դուրովը թաքցնելու ոչինչ չունի։ Թելեգրամի մասով հետաքննությունը շարունակվում է։ Հետաքննության տվյալներով՝ մոդերատորների բացակայության և իրավապահների հետ համագործակցության բացակայության պատճառով հարթակը ճանապարհ է բացում հանցավոր գործունեության համար։ Նաև հնարավոր մեղադրանքները ներառում են ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն, փողերի լվացում և քողարկում:
39-ամյա ռուսաստանաբնակ միլիարդատերը ունի Արաբական Միացյալ Էմիրությունների և Ֆրանսիայի քաղաքացիություն և ապրում է հիմնականում Ռուսաստանում և Էմիրություններում։