Ֆրանսիան և ԱՄՆ-ը համարվում են 2030 և 2034 թվականների ձմեռային խաղերի հավանական հյուրընկալողները
Ֆրանսիան և ԱՄՆ-ը համարվում են 2030 և 2034 թվականների ձմեռային խաղերի հավանական հյուրընկալողները

Միջազգային օլիմպիական կոմիտեն որպես առաջնահերթություն է հայտարարել Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտերը 2030 և 2034 թվականների Օլիմպիական խաղերի համար։

«Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն 2030 և 2034 թվականներին ձմեռային օլիմպիական խաղերն ընդունելու համար առաջնահերթ հավակնորդներ է ընտրում Ֆրանսիան և Սոլթ Լեյք Սիթին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Միջազգային օլիմպիական կոմիտեն երկխոսություն կանցկացնի Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ 2024 թվականին կայացվող վերջնական որոշումից առաջ։