Ֆրանսիան անօրեն ներգաղթյալներին, այդ թվում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, օգնություն է առաջարկում՝ կամավոր կերպով հայրենիք վերադառնալու դիմաց
Ֆրանսիան անօրեն ներգաղթյալներին, այդ թվում Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին, օգնություն է առաջարկում՝ կամավոր կերպով հայրենիք վերադառնալու դիմաց

Ֆրանսիայի իշխանությունը անօրեն ներգաղթյալներին կամավոր կերպով հայրենիք վերադառնալու դիմաց առաջարկում է ծախսերի փոխհատուցում, ֆինանսական օգնություն և վերադարձի դեպքում երկրին ինտեգրվելու գործում աջակցություն:

Ֆրանսիայում գործող այս ծրագրի նպատակն է Ֆրանսիայում գտնվող անօրեն ներգաղթյալներին և այն անձանց հայրենիք վերադարձին խրախուսել, որոնց մերժել են ապաստան տալ:

Նշված ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի միգրացիայի և ինտեգրման գրասենյակը (OFII):

Հայրենիքում աշխատանք ստանալու ծրագիրը տարածվում է միայն 29 երկրների վրա, այդ թվում Վրաստանի և Հայաստանի:

Դրա հետ մեկտեղ, հայրենիք վերադարձողին Ֆրանսիան առաջարկում է երեք տիպի օգնություն.

  1. Սոցիալական ոլորտին ներագրավում. Վերադարձվողին և նրա ընտանիքին բնակարանով ապահովում, բնակարանավարձի վճարում, կահույքի կամ էլեկտրասարքավորումների գնում, բժշկական ծախսեր և երեխաների դպրոցի ծախսերի վճարում
  2. Աշխատանք և մասնագիտական կրթություն. Օգնություն՝ աշխատանք գտնելու գործում, CV-ի կազմում, հնարավոր է ուսման վարձի մի մասի կամ մեկ տարվա ընթացքում աշխատավարձի վճարում
  3. Ձեռնարկության ստեղծում. Այս աստիճանը հնարավորություն է տալիս վերադարձված քաղաքացուն, հայրենիքում բացել սեփական ձեռնարկությունը: Նրա բիզնես-նախագիծը բավարարելու դեպքում, վերադարձածը կվարի նոր գործունեություն և կօգտվի ձեռնարկության համար նախատեսված ֆինանսական օգնությունից:

Նախագիծն իրականացնելու համար երկիր վերադարձվողը պետք է կապ հաստատի OFII-ի կամ նրա տեղական ներկայացուցչության հետ և ներկայացնի նախագիծ, որպեսզի ստուգվի նրա վստահելիությունը:

Նոր կյանք սկսելու համար նախատեսված դրամական օգնության քանակը տատանվում է ըստ երկրների:

Հատկանշական է, որ միգրանտների հայրենիք կամավոր վերադարձի խրախուսման նման համակարգ գոյությունի ունի նաև Եվրոպայի մի քանի երկրներում, այդ թվում Գերմանիայում: