Ֆրանսիան 55 մլն եվրո կտրամադրի Լիբանանին՝ տնտեսությանն աջակցելու նպատակով
Ֆրանսիան 55 մլն եվրո կտրամադրի Լիբանանին՝ տնտեսությանն աջակցելու նպատակով

Ֆրանսիան Լիբանանին տնտեսությանն աջակցելու նպատակով դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով 55 մլն եվրո կտրամադրի:

Այս մասին լիբանանյան տնտեսության համար միջոցների ներգրավմանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է Reuters-ը:

«Ֆրանսիան կհայտարարի արտոնյալ վարկերի համար 400 միլիոն եվրոյի չափով միջոցների տրամադրման մասին եւ եւս 150 միլիոն եվրո կհատկացնի նվիրատվությունների համար», – ասել է նա: