Ֆրանսիական ռազմածովային ուժերը Լա Մանշում գրավել են ռուսական բեռնատար նավը
Ֆրանսիական ռազմածովային ուժերը Լա Մանշում գրավել են Ռուսաստանի բեռնատար նավը, որն ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ։
«BBC»-ի փոխանցմամբ՝ բրիտանական Հանրային հեռարձակողին ֆրանսիական իշխանություններից հայտնել են, որ նավը վերցրել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում։ Նավը կտեղափոխվի Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բուլոն-սյուր-Մեր նավահանգիստ։
127 մետր երկարությամբ ռուսական «Բալթյան առաջնորդ» բեռնատար նավը բեռնված է մեքենաներով։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ նավի սեփականատեր ընկերությունը գտնվում է ԵՄ պատժամիջոցների ցանկում։ Ֆրանսիական կողմի տվյալներով՝ նավի անձնակազմը համագործակցում է ֆրանսիական իշխանության հետ։
Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պարզաբանում է պահանջում նավի կալանավորման վերաբերյալ։