Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Ելիսեյան պալատում
Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել Ելիսեյան պալատում։ Լրատվությունն այս մասին տարածում է ֆրանսիական մամուլը։
Նրանց հաղորդմամբ, Թեյմուրազ Գորջեստանին աշխատանքի է անցել Ելիսեյան պալատի դիվանագիտական ծառայությունում։ Մինչ այդ նա աշխատում էր Նյու Յորքում, ՄԱԿ֊ում Ֆրանսիայի ներկայացուցչությունում։
Ինչպես գրում է մամուլը, Թեյմուրազ Գորջեստանին Ելիսեյան պալատում զբաղվելու է Ասիայի, հյուսիսային և լատինական ամերիկայի երկրների հարցերով։