Ֆրանսիական լրատվամիջոցներ. «Պարի Սեն Ժերմենը» պատրաստ է 180 միլիոն եվրո վճարել Կվարացխելիայի համար #1TVSPORT-ի
Ֆրանսիական լրատվամիջոցներ. «Պարի Սեն Ժերմենը» պատրաստ է 180 միլիոն եվրո վճարել Կվարացխելիայի համար #1TVSPORT-ի

Ֆրանսիական le10sport.com կայքը պնդում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի համար վճարել 180 մլն եվրո։

«Անհավանական լուրեր են տարածվել փարիզյան ակումբի մասին, որը «Նապոլիի» վրացի հարձակվողին գնելու առաջարկ է պատրաստում։ Խվիչա Կվարացխելիան Իտալիայում առաջին մրցաշրջանում իր հիանալի խաղով գրավեց բազմաթիվ թիմերի հետաքրքրությունը։ Նա ավելի ու ավելի է հայտնվում եվրոպական մեծ ակումբների թիրախում:

Վրացի աստղը եղել է նաև ՊՍԺ-ի հետաքրքրությունների դաշտում։ Ֆրանսիական ակումբը կարող է նույնիսկ անհավանական 180 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» պահանջները բավարարելու համար։ Նման դեպքում այս տրանսֆերը թույլ կտա ստանալ «Նապոլիի» պատմության մեջ ամենազգալի շահույթներից մեկը՝ հաշվի առնելով, որ ընդամենը մեկ տարի առաջ Կվարացխելիան թիմ տեղափոխվեց մոտ 10 միլիոն եվրոյի դիմաց։

Վրացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական այլ խոշոր ակումբներ։ ԸԸնթացիկ մրցաշրջանում Կվարացխելյան արդեն խփել է 13 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում»,- գրում է ֆրանսիական կայքը։