Ֆրանսիական երկաթուղային ընկերությունը նշում է, որ երկաթուղում վանդալիզմի ակտից տուժելու է մինչև 800 հազար ուղևոր
Ֆրանսիայի պետական SNCF երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ այսօր երկաթուղային համակարգի խափանումից կարող է տուժել մինչև 250 հազար ուղևոր, իսկ մինչև շաբաթվա վերջ նրանց թիվը կհասնի 800 հազարի։
Այս մասին հայտնում է Սի Էն Էն-ը։
Նաև արագընթաց երկաթուղային Eurostar ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև, հայտնել է, որ Լոնդոնի և Փարիզի միջև ծառայությունները ներկայումս սահմանափակ են։ Նրանց տեղեկություններով՝ բոլոր արագընթաց գնացքները կուղղվեն Փարիզից, ինչը կմեծացնի ճանապարհորդության ժամանակը մոտ մեկուկես ժամով։ Չվերթներից մի քանիսը չեղարկվել են։
Ֆրանսիական հետախուզությունը Սի Էն Էն -ին հայտնել է, որ երկրի բոլոր համապատասխան ծառայությունները լիովին մոբիլիզացված են՝ պարզելու միջադեպի մեղավորներին։
Աղբյուրի համաձայն, հետախուզությունն ասում է, որ «նախկինում նման մեթոդներ են կիրառել ուլտրա ձախերը», սակայն «ոչ մի ապացույց չկա, որ այսօրվա գործողությունները կապված են նրանց հետ»։
Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային օպերատորը՝ SNCF-ը, ասում է, որ վանդալիզմ է իրականացվել երկաթուղային ցանցի դեմ՝ խաթարելով երկաթուղային համակարգի աշխատանքը Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ: