Ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը զոհվել է Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով
Ֆրանսիացի ֆոտոլրագրող, 37-ամյա Անտոնի Լալիկանը զոհվել է Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան և ֆրանսիական արհմիությունները միջադեպը գնահատում են որպես ռազմական հանցագործություն: Եվ պահանջում են հետաքննություն:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Լալիկանը զոհվել է Դոնբասում, իսկ նրա հետ վիրավորվել է նաև ուկրաինացի լրագրող:
Ֆոտոլրագրողի մահվանը սոցիալական ցանցերում արձագանքել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը:
Նրա խոսքով՝ Լալիկանը ռուսական անօդաչու թռչող սարքերի զոհ է դարձել, երբ առաջնագծում հետևել է ուկրաինական բանակին: Ֆրանսիայի նախագահը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին: