Ֆրանսիա մեկնելու ցանկացողներին Վրաստանի օդանավակայաններում կստուգի նաև ֆրանսիական կողմը
Էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները, ինչպես Ֆրանսիայից կլինեն ներկայացված Վրաստանում, անյպես էլ Վրաստանի էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները կլինեն Փարիզում, Ֆրանսիայում, այդ թվում, Լիոնում և այլ քաղաքներում, որտեղ կան ուղիղ չվերթներ»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգիո Գախարիան՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաների հետ հանդիպումից հետո:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, անայցագրային ռեժիմը վերջին տասնամյակներում Վրաստանի ամենամեծ ձեռքբերումն է:
«Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել ֆրանսիացի գործընկերներին, որոնք քաջ գիտակցում են, թե մեր երկրի ժողովրդավարության զարգացման համար ինչ է նշանակում այս ձեռքբերումը»,- նշել է Գախարիան:
Նրա խոսքով, ոչ մի դեպքում, ձեռքբերումը հարցականի տակ չէ, սակայն պահանջում է որոշակի կոնկրետ քայլեր:
«Հենց նման քայլեր ենք իրականացրել: Օրինակ, Քութաիսիից Փարիզի ուղղությամբ չվերթին, որը իրականացնում է «Վիզեարը»: Մասնավորապես, էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները, ինչպես Ֆրանսիայից կլինեն ներկայացված Վրաստանում, անյպես էլ Վրաստանի էմիգրացիայի ծառայության ներկայացուցիչները կլինեն Փարիզում, Ֆրանսիայում, այդ թվում, Լիոնում և այլ քաղաքներում, որտեղ կան ուղիղ չվերթներ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Օրինաչափ չէ, որ Վրաստանը համար մեկն է Ֆրանսիայում ապաստան փնտրողների թվում,- այս մասին հայտարարել է Վրաստանում այցով գտնվող Ֆրանսիայի ՆԳ նախարար Կրիստոֆ Կաստաները: Ինչպես նշել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը, այս տեսանկյունից հայտնվել է համատեղ համագործակցության ցանկություն: