Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Ջո Բայդենը Էմանուել Մակրոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում առկա իրավիճակը
Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Ջո Բայդենը Էմանուել Մակրոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում առկա իրավիճակը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայում է` մասնակցելու դաշնակից ուժերի Նորմանդիա տեղափոխման 80-ամյակին նվիրված միջոցառումներին, որտեղ նրան հյուրընկալել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ըստ տեղեկությունների՝ երկու ղեկավարների զրույցի թեմաներն են եղել երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինան։

«Միասին մենք կրկնապատկում ենք մեր ջանքերը՝ խուսափելու տարածաշրջանային էսկալացիայից, հատկապես Լիբանանում»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջին դեմքերը արձագանքել են Իսրայելի կողմից պատանդների ազատ արձակմանը։

«Մենք չենք դադարեցնի աշխատանքը, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադառնա տուն և հրադադար չի հաստատվել», – ասել է Ջո Բայդենը։