«Ֆրանս պրեսի» հաղորդմամբ, Նիկոլաևում ռուսական ուժերի կողմից զորանոցի ռմբակոծությունից հետո փլատակների տակից դուրս է բերվել առնվազն 50 զինվորի մարմին
Նիկոլաևում ռուսական ուժերի կողմից զորանոցի ռմբակոծությունից հետո փլատակների տակից դուրս է բերվել առնվազն 50 զինվորի մարմին։ Տեղեկությունը տարածում է «Ֆրանս պրես» գործակալությունը, հենվելով ականատեսների հայտարարություններին:
Ինչպես լրատվամիջոցներին պատմել են ականատեսները, ռուսական ուժերի հարձակման ժամանակ զորանոցում առնվազն 200 զինվոր է եղել։
Այս պահին Ուկրաինայի իշխանությունները պաշտոնական տվյալներ չեն հրապարակել Նիկոլաևի զորանոցի ռմբակոծության հետևանքով զոհվածների մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նիկոլաևի շրջանի ղեկավար Վիտալի Կիմը, տեղական իշխանությունները սպասում են Ուկրաինայի զինված ուժերի պաշտոնական տվյալներին։