Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները գտնվում էին օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղում
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները և Վրաստանի խորհրդարանի մեծամասնության անդամները գտնվում էին օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղում։ Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ֆրանսիս Դրուենին և Բյուրոյի անդամներին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված օկուպացիայի հետևանքների մասին։
Վեհաժողովում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները տեղում ծանոթացել են իրավիճակին։
«Կարեւոր է, որ նրանք իրենց աչքով տեսան ներկա իրավիճակը։ Հուսով ենք, որ կունենանք վեհաժողովի անդամների առավելագույն աջակցությունը»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։
Ինչպես ասել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ֆրանսիս Դրուենը, վեհաժողովը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։