Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասում է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ վերջ է դրել ընդհանուր եվրոպական տան գաղափարին

19:50, 08.05.2022

Գերմանիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերջ դրեց Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի հնչեցրած ընդհանուր եվրոպական տան գաղափարին։

Այս մասին, ըստ լրատվամիջոցների, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է Գերմանիայի արհմիությունների համագումարում ունեցած ելույթի ժամանակ։

«Այսօր՝ մայիսի 8-ին, տապալվեց ընդհանուր եվրոպական տան երազանքը։ Նրա տեղը զբաղեցրել է մղձավանջը։ Մայիսի 8-ը պատերազմի օր է»,- ասել է Գերմանիայի նախագահը։

Շտայնմայերը նաև ընդգծել է ժողովրդավարությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։

«Այս պատերազմը մեզ ասում է, որ մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդավարությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։ Ուկրաինայի վրա հարձակումը նաև հարձակում է ազատական ​​ժողովրդավարության գաղափարի և արժեքների վրա՝ հիմնված ազատության, իրավահավասարության, մարդու իրավունքների հարգման և մարդու արժանապատվության վրա», – ասել է Շտայնմայերը։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում են լրատվամիջոցները, Շտայնմայերը 1945 թվականին Երրորդ Ռեյխի նկատմամբ տարած հաղթանակի և Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիայի միջև զուգահեռ անցկացնելու Պուտինի փորձերը որակել է որպես նենգ և ցինիկ վիրավորանք պատմությանը։

Նմանատիպ