Ֆրանցիսկոս պապ. Այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 40-ամյակը, որն իր հետքը թողեց մարդկության խղճի վրա և շարունակում է մնալ նախազգուշացում ավելի ու ավելի հզոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ռիսկերի մասին

Աշխարհի ամենասարսափելի միջուկային աղետի 40-ամյակի առթիվ Հռոմի պապ Լեո XIV խոսեց հզոր տեխնոլոգիաների կողմից առաջացող ռիսկերի մասին։

Հռոմի պապը նշեց, որ Չեռնոբիլի վթարը հետք է թողել մարդկության կոլեկտիվ խղճի վրա։

Արևմտյան լրատվամիջոցները մտահոգություններ են հայտնում, որ Ռուսաստանի չորսամյա պատերազմը կարող է հանգեցնել ողբերգության կրկնության։

«Այսօր լրանում է Չեռնոբիլի ողբերգական վթարի քառասուներորդ տարեդարձը, որը հետք է թողել մարդկության խղճի վրա։ Այն շարունակում է մնալ նախազգուշացում ավելի ու ավելի հզոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ռիսկերի մասին։ Մենք զոհերին և նրանց, ովքեր դեռևս տառապում են դրա հետևանքներից, վստահում ենք Աստծո ողորմածությանը։ Հուսով եմ, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակշռեն խոհեմությունն ու պատասխանատվությունը, որպեսզի ատոմային էներգիայի ցանկացած օգտագործում լինի կյանքի և խաղաղության ծառայության մեջ», – ասաց Հռոմի պապը։