Ֆորմուլա «Ռենո 2019»-ի Ասիայի առաջնության առաջին էտապի հաղթող է դարձել Սանդրո Թավարթքիլաձեն
Ֆորմուլա «Ռենո 2019»-ի Ասիայի առաջնության առաջին էտապի հաղթող է դարձել Սանդրո Թավարթքիլաձեն

Ֆորմուլա «Ռենո 2019»-ի Ասիայի առաջնության առաջին էտապի հաղթող է դարձել վրաց արշավորդ ՝ Սանդրո Թավարթքիլաձեն: Առաջին փուլում նա զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ երկրորդում 19 ամյա վրաց արշավորդին հաջողվեց զբաղեցնել առաջին տեղը:

Առաջնությունը ընթանում է Չինաստանի Ժուհայ քաղաքի ավտոդրոմում: Մրցույթը մեկնարկել է երեկ: Ֆորմուլա «Ռենո 2019»-ի Ասիայի առաջնությունը կազմված է վեց էտապից և 12 փուլից: Մրցույթը փուլ առ փուլ անց է կացվելու Չինաստանի տարբեր քաղաքներում և մալազիայում: Վերջնական հաղթողը ճանաչվելու է սեպտեմբերի 29-ին Սեպանգիշ քաղաքում:

Վրաց պիլոտը առաջնությանը մասնակցում է Ասիայի լավագույն թիմի ՝ «Բլեքարտս Ռեյսինգի» կազմում: 19 ամյա Սանդրո Թավարթքիլաձեն ֆորմուլա ալֆայի գծով Վրաստանի եռակի չեմպիոն է: Վրաց արշավորդի ելույթը ֆինանսավորում են՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՆԳՆ-ի մարզական «Միա-Ֆորս» ակումբը, Թբիլիսիի քաղաքապետարանը և Վրաստանի ավտոմոբիլային սպորտի դաշնությունը: