«Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Վախո Սանաիայի դեմ խմբային բռնության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ
Պարեկային ոստիկանությունը երեք մարդ է ձերբակալել «Formula TV»-ի լրագրող Վախո Սանաիայի նկատմամբ խմբակային բռնության մեղադրանքով: Այդ մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ:
ՆԳՆ պարեկային ոստիկանության վարչության Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները, օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, երեք անձանց ձերբակալել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնության մեջ. 1993 թ. ծնված Վ. Գ.-ին, 1988 թ. Ծծնված Գ. Ս.-ին, 1988 թ.-ին ծնված Ս.Ս.-ին՝ Թբիլիսիում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները հարբած վիճակում ֆիզիկական բռնություն են գործադրել «Ֆորմուլա»-ի լրագրող Վ.Ս.-ի, ծնված 1985 թ., և նրա կնոջ ազգականի`1986 թ. ծնված Ն.Մ.-ի նկատմամբ:
«Պարեկային ոստիկանության աշխատակիցները գործի հետաքննության արդյունքում բերման են ենթարկել բոլոր երեք ամբաստանյալներին», – ասացին ՆԳՆ-ից:
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» և «գ» ենթակետերով, որը ենթադրում է խմբակային բռնություն երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ մինչև երկու տարի ազատազրկում: