Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց Սեբաստիան Ֆետելի հաղթանակով
Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց Սեբաստիան Ֆետելի հաղթանակով

Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մեկնարկեց Ավստրալիայի Մեծ մրցանակով, որի հաղթողի տիտղոսը նվաճեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը:

Երկրորդ տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը, իսկ  «Ֆերարիի» ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը եզրափակեց լավագույն եռյակը։

Սեբաստիան Ֆետելը Ավստրալիայի Մեծ մրցանակում հաղթել էր նաև նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Լյուիս Հեմիլթոնը, որը նախորդ մրցաշրջանում չորրորդ անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն: