Ֆորլիի օդանավակայանում տեղի է ունեցել „Georgian Airways“-ի Թբիլիսի-Ֆորլի չվերթի բացման միջոցառումը

20:10, 24.04.2025

Ֆորլիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Թբիլիսի-Ֆորլի ուղղությամբ առաջին չվերթի բացման հանդիսավոր արարողությունը։ «Georgian Airways»-ի առաջին թռիչքը դիմավորել են Ֆորլիի քաղաքապետ Ջան Լուկա Զատինին և օդանավակայանի ղեկավարները։

«Georgian Airways»-ը այսօր սկսել է Թբիլիսիից իտալական Ֆորլի քաղաք ուղղակի թռիչքները։

Ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում Թբիլիսիից Ֆորլի ուղղությամբ ուղղակի թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ամեն հինգշաբթի։

Ապրիլի 26-ից սկսած՝ «Georgian Airways»-ը նաև ուղղակի թռիչքներ կիրականացնի Հռոմի Ֆյումիչինո օդանավակայան՝ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Այսպիսով, Իտալիայի ուղղությամբ կիրականացվեն ամենօրյա թռիչքներ՝ շաբաթական երեք անգամ Միլան, երկու անգամ Հռոմ և մեկ անգամ Ֆորլի։

Ֆորլին իտալական առողջարանային քաղաք է, որն առաջարկում է եվրոպական չափանիշներին համապատասխան բժշկական չեքափ, վերականգնողական ծառայություններ, առողջարարական գործընթացներ և թերմալ սպա կենտրոններ։

«Georgian Airways»-ը նաև ամառային սեզոնի ընթացքում կշարունակի թռիչքները եվրոպական այլ ուղղություններով՝ Փարիզ, Նիցա, Վիեննա, Ամստերդամ, Բեռլին և Լառնակա։

Նշվում է, որ «Georgian Airways»-ի թռիչքները Եվրոպա իրականացվում են ցերեկային ժամերին, ինչը առավել հարմարավետ է ուղևորների համար։ Սակագնի մեջ ներառված է նաև ուղեբեռի հանձնման ծառայությունը։

Տեղեկությունը տարածում է «Georgian Airways»-ը։

Նմանատիպ