«Ֆորբս». Ուկրաինան Կուրսկում ընթացող մարտում ընդգրկել է ևս երկու Դեսանտային կործանիչ բրիգադ
«Ֆորբս». Ուկրաինան Կուրսկում ընթացող մարտում ընդգրկել է ևս երկու Դեսանտային կործանիչ բրիգադ

«Կուրսկի շրջանում շարունակվող մարտում ներգրավվել են ուկրաինական բանակի ևս երկու՝ 82-րդ և 95-րդ օդադեսանտային հարձակման բրիգադները»,- հայտնում է «Forbes»-ը։

Հրատարակության տվյալներով՝ ընդհանուր առմամբ Կուրսկի շրջան են մտել ուկրաինական բանակի վեց բրիգադ, երկու անկախ գումարտակ և անօդաչու մեքենաների օժանդակ ստորաբաժանումներ, հրետանի, հետախուզական և հատուկ նշանակության ջոկատներ։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինան Կուրսկում տեղակայել է մինչև 15000 զինվոր։

Հրատարակությունը գրում է, որ Կուրսկի շրջան ուղարկված մի քանի բրիգադներ ու գումարտակներ են տեղափոխվել ռազմաճակատի այլ ակտիվ հատվածներից՝ Պոկրովսկուց, Տորեցկից և Չասիվ Յարից։