«Ֆորբս» - Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմի վրա ծախսել է ավելի քան 167 միլիարդ դոլար
Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմի վրա ծախսել է ավելի քան 167 միլիարդ դոլար, որից միայն 34 միլիարդ դոլարի տեխնիկա է ոչնչացվել Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, այս մասին հայտնում է «Forbes»-ի ուկրաինական հրատարակությունը՝ հիմնվելով Զինված գլխավոր շտաբի վրա։
Ինչպես գրում է հրատարակությունը, Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանին արժենում է օրական մոտ 300 մլն դոլար։
Ըստ «Forbes»-ի՝ պատերազմի 18 ամիսների ընթացքում Ռուսաստանի ուղղակի ռազմական ծախսերը և կորցրած տեխնիկայի արժեքը կազմել են մոտավորապես 167,3 միլիարդ դոլար։ Այս գումարը չի ներառում պաշտպանական ծախսերը, որոնք կապված չեն ընթացիկ ռազմական գործողությունների հետ, ինչպես նաև ագրեսոր երկրի տնտեսական կորուստները։
Ըստ «Forbes»-ի՝ ծախսերը բաշխված են հետևյալ կերպ՝ ռազմական գործողությունների ապահովում՝ 51,3 միլիարդ դոլար, զինվորականների աշխատավարձ՝ 35,1 միլիարդ դոլար, զոհվածների ընտանիքների փոխհատուցում ՝ 25,6 միլիարդ դոլար, վիրավորների փոխհատուցում ՝ 21 միլիարդ դոլար, ոչնչացված տեխնիկայի արժեքը՝ 34 մլրդ դոլար։