«Forbs»-ը հոդված է նվիրում «Spend Your Summer in Georgia» քարոզարշավին
«Forbs»-ը հոդված է նվիրում «Spend Your Summer in Georgia» քարոզարշավին

«Վիրուսային ֆեյսբուք-խմբի շնորհիվ Վրաստան բոլորի մտքերում է»,- Վրաստանի մասին այս վերնագրով հոդված է հրապարակում ճանապարհորդ լրագրող Բռեյանա Ուիլսոնը՝ «Ֆորբսում»:

«Սա իմ առաջին սիրային նամակը չէ Վրաստանի մասին: Նախորդ տարի Թբիլիսին անվանել եմ աշխարհի ամենահուզիչ քաղաք»,- կարդում ենք հոդվածի առաջին պարբերությունում: Բռեյանա Ուիլսոնը Թբիլիիսիի կենտրոնում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին ընթերցողին պատմում  է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Spend Your Summer in Georgia» խմբի մասին, որը մի գիշերվա ընթացքում վիրուսի պես տարածվեց և դարձավ տարածաշրջանի լավագույն ամառային ճանապարհորդական քարոզարշավ:

«Հինգ վրացու նախաձեռնությամբ ստեղծված էջն այս պահի դրությամբ ունի 275 հազար անդամ»,- գրում է Բռեյանա Ուիլսոնը:

Վրաստանի մասին երազելուց մինչև երկրում իրականում ճամփորդելու համար Բռեյանա Ուիլսոնը ընթերցողին առաջարկում է մի քանի հնարավորություն:

«Տրանսկովկասյան արահետը Վրաստանը հայտնաբերելու նոր հնարավորություն է: Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև երկու հազար մղոն երկարությամբ արահետի հայեցակարգը մշակվել է 2015 թվականին, այժմ այն եզրափակիչ փուլում է»,- գրում է հեղինակը:

Հոդվածի հեղինակի խոսքով, ճանապարհներից մեկը ձիով ճամփորդնելն է: