«FlyArystan» ավիաընկերությունը չորրորդ ուղղությունն է ավելացնում Քութաիսի օդանավակայանից
Ղազախստանի FlyArystan ցածրարժեք ավիաընկերությունը ևս մեկ ուղղություն է ավելացնում վերանորոգված Քութաիսիի միջազգային օդանավակայանից:
Օդանավակայանում նշում են, որ Շիմկենտը չորրորդ ուղղությունն է, որով կարելի է հասնել Ղազախստան՝ Դավիթ Շինարարի միջազգային օդանավակայանից:
«Վրաստանի օդանավակայանների միության եւ FlyArystan-ի հաջող բանակցությունների արդյունքում FlyArystan ավիաընկերությունը կսկսի Շիմկենտի-Քութաիսի-Շիմկենտի ուղղությամբ իրականացնել չվերթներ՝ շաբաթը երկու անգամ հաճախականությամբ: Տոմսերն արդեն կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում», – ասացին օդանավակայանների ասոցիացիայից:
Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեն հույս ունի, որ նոր ղազախական ուղղությունը պահանջարկ կունենա, ինչպես մյուս երեք ուղղությունները: Հուլիսին կսկսվեն 42 ուղիղ չվերթներ Քութաիսիից Կենտրոնական Ասիա:
«Մենք ուրախ ենք, որ ղազախական FlysArystan ցածրարժեք ավիաընկերությունը ակտիվացնում է իր գործունեությունը Քութաիսիի օդանավակայանում: Ավիաընկերությունը հաջողությամբ չվերթներ է իրականացնում մեր օդանավակայանից դեպի Ղազախստանի 3 քաղաք: Աքտաու, Նուր-Սուլթան և Ատիրաու ուղղություններով պահանջարկը մեծանում է, այդ իսկ պատճառով ավիաընկերությունը բոլոր երեք ուղղություններին ավելացրել է մեկ հաճախականություն և արդեն շաբաթական 3 անգամ է թռիչքներ իրականացնում: Կենտրոնական Ասիան Քութաիսի օդանավակայանի և առհասարակ Իմերեթիի համար բոլորովին նոր ուղղություն է: Հուսով ենք, որ Ղազախստանի չորս նոր ուղղությունները շաբաթը 11 անգամ կօգնեն ներգրավել զբոսաշրջային նոր հոսքեր », – ասաց Թամար Արչուաձեն:
Ներկայումս FlyArystan-ը չվերթներ է իրականացնում դեպի Քութաիսի՝ Ատիրաուից, Աքտաուից և Նուր-Սուլթանից:
FlyArystan-ը 2018 թվականին հիմնադրված ղազախական առաջին ցածրարժեք ավիաընկերությունն է և AIR ASTANA-ի դուստր ընկերությունն է: Ավիաընկերությունը շահագործում է հիմնականում AIRBUS A320 ինքնաթիռներ:
Մարտի 1-ից Ղազախստանից օդային ճանապարհով Վրաստան մուտք գործելու ընթացակարգերը պարզեցվել են: Ղազախստանի քաղաքացիները կարող են հատել Վրաստանի օդային սահմանը «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով: Ցանկացած երկրի քաղաքացի, որը սահմանիը հատելիս կներկայացնի ցանկացած պատվաստանյութի ամբողջական կուրսի անցկացումը հաստատող փաստաթուղթ (երկու դեղաչափ), ցանկացած երկրից կարող է մուտք գործել Վրաստան՝ օդային ճանապարհով: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ապա նրանք Ղազախստան մուտք գործելու համար պետք է ներկայացնեն «ՊՇՌ» թեստի բացասական պատասխան, ներառյալ պատվաստված քաղաքացիները: