«Fly Khiva»-ն Տաշքենդից առաջին ուղևորներին տեղափոխել է Թբիլիսիի միջազգային օդանավակայան

14:41, 03.05.2025

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որը կառավարվում է «TAV Georgia» ընկերության կողմից, սկսել է գործել ուզբեկական ավիաընկերությունը Fly Khiva։ Այս մասին հաղորդում է «TAV Georgia»-ն՝ Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների օպերատոր ընկերությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ավիաընկերությունը կիրականացնի չվերթներ Տաշքենդ–Թբիլիսի–Տաշքենդ երթուղով շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Նրանց տվյալներով՝ Fly Khiva-ն արդեն իրականացրել է առաջին չվերթը Boeing 757-300 ինքնաթիռով՝ տեղափոխելով ուղևորներին Ուզբեկստանի մայրաքաղաքից Թբիլիսի։

Fly Khiva-ն ուզբեկական ավիաընկերություն է, որը 2023 թվականին ստացել է ավիափոխադրողի սերտիֆիկատ և սկզբում սկսել է բեռնափոխադրումներ կատարել Եվրոպա, Չինաստան, Հարավարևելյան Ասիա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա։ 2024 թվականի դեկտեմբերից ընկերությունը սկսել է ուղևորափոխադրումներ իրականացնել, որոնցից առաջին ուղղություններից մեկը հենց Վրաստանն է։ Fly Khiva-ն շահագործում է Boeing 767-300 բեռնատար և երկու Boeing 757-300 ուղևորափոխադրող ինքնաթիռներ՝ համալրված 22 բիզնես դասի և 203 էկոնոմ դասի նստատեղերով։

TAV Georgia-ի հետ ընթացող բանակցությունների համաձայն՝ 2025 թվականի հունիսից Fly Khiva-ն նախատեսում է սկսել նաև գործել Բաթումի միջազգային օդանավակայանում։ Տաշքենդ–Բաթումի–Տաշքենդ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։

2025 թվականին Թբիլիսիի միջազգային օդանավակայանին կմիանա ութ նոր ավիաընկերություն, իսկ Բաթումիին՝ երկու։

Նմանատիպ