Ֆլորիդայում 29 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել
Ֆլորիդայում 29 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Ֆլորիդայում՝ Թալահասիից Ջեքսոնվիլ, 29 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել։

Ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 0.25 սմ-ի։ Եղանակով պայմանավորված փակվել է Interstate 10 մայրուղու մի հատվածը։

Թալահասիի ոստիկանությունը վարորդներին նախազգուշացրել է ձյան պատճառով սայթաքուն ճանապարհների և կամուրջների մասին։ Քաղաքի 5 շրջանների դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։

Եղանակային պայմանները ստիպել են Ֆլորիդայի մի քանի զվարճանքի այգիների ղեկավարությանը փակելու դրանք մի քանի օրով։

Կանխատեսվում է, որ 2018-ի առաջին շաբաթը Ֆլորիդայում կլինի ցուրտ։ Օդի ջերմաստիճանը կհասնի 4 աստիճանի։

Տեղացած ձյունն արագ կհալվի՝ փոխարինվելով անձրևներով։