Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն ասում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չի բխում ԱՄՆ-ի շահերից
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ով նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակիցն է Հանրապետական կուսակցությունից, դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Տեղեկությունը տարածում է «Bloomberg»-ը։
Ինչպես ասում է Ֆլորիդայի նահանգապետը, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի բխում ԱՄՆ-ի շահերից։
«Դա ավելի շատ պարտավորություն է դնում մեզ վրա, և եթե դուք ավելի շատ պարտավորություն տաք, ի՞նչ ենք մենք ստանալու փոխարենը», – ասաց Ռոն ԴեՍանտիսը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Ֆլորիդայի նահանգապետը նաև կրկնել է իր կարծիքը, որ չի հավատում, որ Միացյալ Նահանգները պետք է Ուկրաինային «դատարկ չեկ» գրի (այն, որտեղ ցանկացած գումար կարող է ուղղվել Ուկրաինային օգնելու համար), եթե Կիևը «լծակներ չօգտագործի հակամարտությունը դադարեցնելու համար»:
ԴեՍանտիսի հարցազրույցը հաջորդել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, որի ընթացքում Զելենսկին հորդորել է ամերիկացի օրենսդիրներին շարունակել աջակցել ուկրաինացի զինվորականներին Ռուսաստանի դեմ պայքարում: