Ֆլորիդայի նահանգապետ. ԱՄՆ-ը չի կարող դիմանալ Բայդենի նախագահության ձեռքը ևս չորս տարի, եկեք Բայդենին հետ դնենք նկուղ, իսկ Թրամփին՝ Սպիտակ տանը
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն ասում է, որ ԱՄՆ-ը չի կարող դիմանալ Բայդենի նախագահության ձեռքը ևս չորս տարի։
ԴեՍանտիսն այս հայտարարությունն արել է Հանրապետական կուսակցության ազգային համագումարում և կոչ արել հանրապետականներին աջակցել կուսակցությանը իշխանության բոլոր մակարդակներում։
«Եկեք Ջո Բայդենին հետ դնենք նկուղ, իսկ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տանը։ Կյանքն ավելի մատչելի էր, երբ նախագահ էր Դոնալդ Թրամփը։ Մեր սահմանն ավելի ապահով էր Թրամփի վարչակազմի օրոք, և մեր երկիրը հարգանք էր վայելում, երբ Դոնալդ Թրամփը մեր գլխավոր հրամանատարն էր»,- ասել է Ռոն ԴեՍանտիսը։