«Ֆլայ Դուբայ» և «Աիր Արաբիա» ավիաընկերությունները Վրաստանի ուղղությամբ կիրականացնեն լրացուցիչ կանոնավոր չվերթներ
«Ֆլայ Դուբայ» և «Աիր Արաբիա» ավիաընկերությունները Վրաստանի ուղղությամբ կիրականացնեն լրացուցիչ կանոնավոր չվերթներ։ Տեղեկությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Ավիաընկերությունների կողմից Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացված չվերթերի դիմումի համաձայն՝ «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությունը Թբիլիսիի ուղղությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը կիրականացնի 16 լրացուցիչ կանոնավոր չվերթ, իսկ «Աիր Արաբիան» նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը կիրականացնի կանոնավոր չվերթներ Շարժայի և Թբիլիսիի միջև։