Ֆիզիկական անձիք ՀԴՄ-ներ օգտագործելու պարտավորությունից ազատվել են ևս մեկ տարով
Խորհրդարանն ընդունել է «Վրաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ֆիզիկական անձինք 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն կազատվեն ՀԴՄ-ների օգտագործման պարտավորությունից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Փոփոխությամբ նախատեսվում է նաև մեկ տարով հետաձգել շուկայի տարածքում գտնվող ոչ ստացիոնար առևտրի վայրերը ՀԴՄ-ներով համալրելու պարտավորությունը։
«Փոփոխությունը վերաբերում է 2017 թվականին Հարկային օրենսգրքով սահմանված պարտավորությանը, որը վերաբերում է շուկայի տարածքում ոչ ստացիոնար առևտրի վաճառասեղանի վրա առևտուր անող անձանց համար ՀԴՄ տեղադրելու պարտավորությանը։ 2019 թվականի դեկտեմբերի 18-ից սույն պարտավորությունը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, իսկ առաջարկվող փոփոխությամբ առաջարկում ենք այս փոփոխությունը հետաձգել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Դա պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով, որը կապված է համավարակի արդյունքների հետ, և մեկ տարվա օգնությունը նախատեսված է այս օրենքով», – ասել է օրինագծի նախաձեռնողներից Էկա Սեփաշվիլին։
Սեփաշվիլիի խոսքով, այս օրենքով նշված անձինք նույնպես կազատվեն տուգանքներից։
Նախաձեռնողներն են պատգամավորներ՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, Էկա Սեփաշվիլին, Գոչա Էնուքիձեն, Նինո Ցիլոսանին, Իսկո Դասենը, Էլգուջա Գոցիրիձեն և Բեժան Ծաքաձեն։
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։