«Fitch» վարկանիշային ընկերությունը պահպանեց Վրաստանի վարկային վարկանիշը «BB» դրական հեռանկարով
«Fitch» վարկանիշային ընկերությունը պահպանեց Վրաստանի վարկային վարկանիշը «BB» դրական հեռանկարով

Տարածաշրջանում ստեղծված տնտեսական բարդությունների, ինչպես նաև որոշ հարևան երկրներում առկա փոխարժեքային ճգնաժամի ֆոնին, «Fitch» հեղինակավոր միջազգային վարկային ընկերությունը պահպանեց Վրաստանի վարկային վարկանիշը «BB» դրական հեռանկարով: Այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից:

Գերատեսչության տեղեկությամբ, Վրաստանի վարկային վարկանիշի գնահատականը կարևոր ուղերձ է ներդրողների համար, աջակցում է Վրաստանի նկատմամբ վստահության պահպանմանը և էկոնոմիկայի զարգացմանը, քանի որ վարկանիշային ընկերության զեկույցում ընդգծված է այն դրական դինամիկան, որ երկրի էկոնոմիկայում առկ է ընթացիկ տարվա սկզբից:

 

Մասնավորապես, ֆինանսների նախարարության տեղեկությամբ, «Fitch»-ն ընդգծում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Վրաստանի համագործակցությունը և դրական գնահատում ծրագրի հաջող ընթացքը: