Fitch-ի վարկանիշում առաջընթացը Վրաստանի ճիշտ տնտեսական քաղաքականության ճանաչումն է. Համաշխարհային առևտրական կազմակերպության նախագահ
Համաշխարհային առևտրական կազմակերպության նախագահ Ռոբերտո Ազևադոն Fitch-ի վարկանիշում առաջընթացը կապում է Վրաստանի ճիշտ տնտեսական քաղաքականության հետ և հայտարարում, որ սա երկրի առաջընթացի ճանաչումն է: Այս մասին Ազևադոն հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո:
Նա Դավիթ Զալկալիանիին շնորհավորել է Fitch-ի վարկանիշում դիրքերի բարելավումը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Ազևադոյի խոսքով, կարևոր է նաև, որ Վրաստանն ունի ձեռնտու բիզնես-միջավայր:
«Այսօրվա ինտեգրված էկոնոմիկայի շրջանակներում շատ կարևոր է, որ ունենանք գլոբալ շահավետ բիզնես-միջավայր, որը կանխատեսելի է, դյուրին և ընկերություններին հնարավորություն է տալիս ինտեգրվել և կառուցել գլոբալ արտադրական շղթա»,- հայտարարել է Ազևեդոն:
Նրա խոսքով, արտաքին գործերի նախարարի հետ կայացել շատ լավ և արդյունավետ զրույց: