Fitch-ը Վրաստանի վարկային վարկանիշը թողել է անփոփոխ՝ BB մակարդակում, իսկ 2023 թվականին տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 6,9 տոկոսի
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի նոր գնահատականը։
Ինչպես նշվում է զեկույցում, գործակալությունը վարկանիշը պահել է անփոփոխ՝ BB մակարդակում։
Ըստ Fitch-ի՝ երկրի վարկային վարկանիշի կանխատեսումն անփոփոխ է և մնում է դրական։
Firch-ի զեկույցը կենտրոնանում է գործոնների վրա, որոնք օգնում են պահպանել դրական հեռանկարը: Խոսքը էականորեն բարձր տնտեսական աճի, գնաճի նվազման, արտաքին դիրքի բարելավման և առողջ ու խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության շարունակականության մասին է։
Բացի այդ, կազմակերպությունը 2023 թվականի ընթացքում երկրում կանխատեսում է 6,9% տնտեսական աճ, ինչը 3,4 տոկոսային կետով գերազանցում է հունվարին հրապարակված 4,5% կանխատեսումը։