Ֆիննական «Nurmenen Logistics» ընկերությունը Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումներ կկատարի Վրաստանի տարածքով
Ֆիննական «Nurmenen Logistics» ընկերությունը Չինաստանից Եվրոպա բեռնափոխադրումներ կկատարի Վրաստանի տարածքով։
Ընկերության տվյալներով՝ Չինաստանից առաջին բեռնարկղը մեկնել է Հարավային Անդրկասպյան նոր ճանապարհով։
Նրանց խոսքով՝ երթուղին սկսվում է Չինաստանից և Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով և Ռումինիայով գնում է Կենտրոնական Եվրոպա։
«Անդրկասպյան երթուղին, որը միավորում է երկաթուղային և ծովային տրանսպորտը, բավարարում է ժամանակակից տրանսպորտային ցանցերի կարիքները, որտեղ ժամանակն ու շրջակա միջավայրը կարևոր դեր են խաղում։ Չինաստանից Կենտրոնական Եվրոպա փոխադրումների ժամանակը երեք անգամ ավելի արագ է, քան ծովով», – նշել են ընկերությունում։